Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Արցախի Հանրապետության կողմից բանակցում է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման» հարցեր։