Հետևեք մեզ։

Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան․ Sputnik Արմենիա

19:07, 29 սեպտեմբեր 2023
Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան․ Sputnik Արմենիա

Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով` այս պահին բավականին մեծ է հոսքը, սակայն կարողանում են որոշակի ժամանակի մեջ սպասարկել, և արդյունքում մարզերում հաշվառված ու տեղաբաշխված մարդկանց քանակն ավելի հստակ է դառնում։

«Գլխավոր դրական բանն այն է, որ փորձել ենք այնպես անել, որ ոչ մի քաղաքացի դրսում չմնա։ Այլ հարց է, որ որոշ հատվածներում կարող են 2–3 ժամ հերթի մեջ մնալ` մինչև կկարգավորվի իրավիճակը։ Ընդ որում, այդ դժվարության մեծ մասն էլ գալիս է ոչ այնքան մեզնից, որքան այն պատճառով, որ մեր քաղաքացիներն այնքան էլ չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ մենք ենք առաջարկում, այլ գերադասում են սպասել ու այլ տեղ գնալ»,– նշեց Սանոսյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։