Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Կողմերը նախատեսել են հանդիպել հոկտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ այսօր Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Արցախի Հանրապետության կողմից բանակցում է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։