Հետևեք մեզ։

Վաղը կարևոր նորություններ կլինեն Ուկրաինայի համար․ Զելենսկի

20:24, 29 սեպտեմբեր 2023
Վաղը կարևոր նորություններ կլինեն Ուկրաինայի համար․ Զելենսկի

Անցած շաբաթը զգալիորեն հզորացրեց Ուկրաինան, և կարևոր նորություններ կարելի է սպասել արդեն շաբաթ օրը, ուրբաթ երեկոյան իր ելույթում կարևոր լուրի մասին է անոնս արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

«Այս շաբաթը զգալիորեն ամրապնդեց մեր պետությունը և մեր ժողովրդին, վաղը կարևոր նորություններ կլինեն նաև Ուկրաինայի համար՝ մեր զինվորների, մեր ողջ պետության համար»,- նշել է երկրի նախագահը։  

 

Նա նշել է, որ պետության ներքին հզորության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցությունները շարունակվում են․  «Որ աշխարհը լսի, հասկանա և աջակցի մեզ: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են: Փառք բոլորին, ովքեր պայքարում և աշխատում են հանուն Ուկրաինայի»: