Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած 405 բուժառու այս պահին գտնվում է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահին բուժում է ստանում 405 բուժառու։ Նրանք ամենատարբեր առողջական խնդիրներով դիմել են բժշկական հաստատություններ։
Նշեմ, որ նրանցից 337-ը վերջին ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են»,- ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր։