Հայաստանից 46 ավտոբուս կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ փոխանցել են, որ ժամը 18։40-ին ավտոբուսները արդեն իսկ հատել են Հակարիի կամուրջը և հաշված ժամերի ընթացքում կլինեն Ստեփանակերտում և ետադարձ կրկին մեկ երթ կկատարեն»,- ասաց Բաղդասարյանը։