Հետևեք մեզ։

Բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ

00:44, 30 սեպտեմբեր 2023
Բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ

ՀՀ ֆինանսների նախարարությունում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության համար բացվել է գանձապետական հաշիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել:
Նվիրատվություններն ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետեւյալ հղումով՝ https://e-payments.am/hy/state-duties/step3/service=5425/: