Հետևեք մեզ։

5 տոննա մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասել է Հայաստան (լուսանկարներ)

01:27, 30 սեպտեմբեր 2023
5 տոննա մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասել է Հայաստան (լուսանկարներ)

 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:

 

Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար: 

 

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում: