Հետևեք մեզ։

Եթե անհրաժեշտ լինի, կդիտարկենք Լեռնային Ղարաբաղի հայերի վերաբնակեցումը Կիպրոսում․ Կիպրոսի ԱԳՆ

11:01, 30 սեպտեմբեր 2023
Եթե անհրաժեշտ լինի, կդիտարկենք Լեռնային Ղարաբաղի հայերի վերաբնակեցումը Կիպրոսում․ Կիպրոսի ԱԳՆ

Կիպրոսի իշխանությունները դիտարկում են ԼՂ հայերի՝ իրենց երկրում վերաբնակեցման հնարավորությունը։ Այդ մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ-ի մհայտարարության մեջ։

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի տեղահանված հայերին, որոնք հազարավորներով լքում իրենց հայրենի տները։

Այդ կապակցությամբ դիտարկվում է նաև նրանց վերաբնակեցման հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,-նշվում է հաղորդագրության մեջ: