Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանին հայտարարել է, թե «Ղարաբաղը լքած հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներ չկան»։
Նա հաղորդել է, թե մեկ շաբաթվա ընթացքում մոտ 89․000 մարդ հեռացել է:
«Առաջին օրվանից, երբ փախստականների առաջին խմբերը ժամանեցին ՀՀ հոգնած, վախեցած և անհանգստացած իրենց ապագայի համար, ՄԱԿ ՓԳՀ-ի թիմերը տեղում և սահմանին էին։ Նրանք 9 ամիս շրջափակման մեջ են ապրել, չգիտեն՝ ինչ կլինի, արդյո՞ք նրանք կվերադառնան: Շատերը ժամանել են շատ քիչ իրերով և անհապաղ օգնության կարիք ունեն՝ ներառյալ վերմակներ, անկողնային պարագաներ, բժշկական և հոգեբանական-սոցիալական օգնություն», - ասել է նա։