Արցախում գրեթե հայ չի մնացել: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իմ ոչ պաշտոնական տեղեկությունն է։ Արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղեւորվում են Հայաստան։ Արցախում մնում է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, շտապօգնության աշխատակիցներ, կամավորներ, որոշ հատուկ կարիքներ ունեցող անձինք։
Նրանք նույնպես պատրաստվում են հեռանալ»,- գրել է նա։