Հետևեք մեզ։

Ստեփանակերտում մնացել է հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ, նրանց տեղափոխելու համար շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել

12:20, 30 սեպտեմբեր 2023
Ստեփանակերտում մնացել է հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ, նրանց տեղափոխելու համար շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել

Այս պահին Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք ունեն հենաշարժողական և այլ խնդիրներ։ Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Մեզ փոխանցել են, որ շտապօգնության մեքենաներ են մեկնել նրանց տեղափոխելու համար»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց. շտապօգնության 15 մեքենաներն արդեն անցել են Ստեփանակերտ:

«Պատրաստվում են ՀՀ տեղափոխել բոլոր այն անձանց, ովքեր անկողնային հիվանդ են կամ ունեն հենաշարժողական խնդիրներ»,- ասաց նախարարը: