Հետևեք մեզ։

«Ձեռքերս կպտեցին, քցեցին մաշինեն, սոված-ծարավ, էնքան են թակել, սաղ լեղակ»․ արցախցի տարեց կինը գերեվարվել է սեպտեմբերի 18-ին, 6 օր բռնության է ենթարկվել․ Factor.am

13:17, 30 սեպտեմբեր 2023
«Ձեռքերս կպտեցին, քցեցին մաշինեն, սոված-ծարավ, էնքան են թակել, սաղ լեղակ»․ արցախցի տարեց կինը գերեվարվել է սեպտեմբերի 18-ին, 6 օր բռնության է ենթարկվել․ Factor.am

 

Factor.am-ը Գորիսում հարցազրույց է անցկացրել Արցախից Հայաստան տեղափոխված տարեց կնոջ հետ, որին նախքան այդ գերեվարել և բռնության են ենթարկել ադրբեջանցի զինծառայողները։


«Հայաթում էի, բոստանում, տեսա դմփոց ա գալիս։ Ադրբեջանցի զինվորականները ավտոմատները կողքը եկան, ձեռքերս կպտեցին, քցեցին մաշինեն, տարան Քելբաջար։ 


Ասել են՝ տղա ունես, ասեցի չէ։ Ասեց՝ դու թուրք ես սպանել, ասեցի չէ, ես ավտոմատ էլ չունեմ։ 


Զանգեց իր կոմանդիրին, թե էս հայ կնկան սպանենք, տարիքը մի 60-62, ասեց չէ, կանանց ու խոխաներին չենք սպանում, վայեննիեներին կոտոր-կոտոր արեք։ Հետո տարան պալատկի տակ, մի ադեալ տվեցին, ավտոմատով էնքան են թակել, սաղ լեղակ ա։ Գիշերվա ժամը 10-ին, 7-րդ օրը, եկավ ասեց ընկիր առաջ։ Տարավ քցեց մի մաշին, բերեց Գետավան, Կարմիր Խաչը վերցրեց, բերեց Ստեփանակերտ։


7 օր տանջվել եմ սոված-ծարավ, պասպորտս, դոկումենտներս սաղ ճղել են»,- պատմում է արցախցի տարեց կինը, ում ադրբեջանական կողմը գերեվարել է Մարտակերտի Խնկավան գյուղից։