Դավիթ Բաբայանը «բերման է ենթարկվել» Ադրբեջանի իրավապահների կողմից: Հակառակորդ երկրի դատախազությունից հայտնում են, որ նա ձերբակալվել է, այնուհետև դատարանի որոշմամբ՝ կալանավորվել։ Դավիթ Բաբայանը մեղադրվում է «մի շարք հանցագործությունների» կատարման մեջ՝ ըստ ադրբեջանցիների։
«Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմի և այլ ծանր հանցագործությունների կատարում, վարձկանների հավաքագրում, ահաբերկչություն և այլ»,-հայտնում է Բաքվի դատախազությունը։
Դավիթ Բաբայանը տեղափոխվել է հակառակորդ երկրի Պետական անվտանգության ծառայության մեկուսարան։
Ի դեպ, ՀՀ իրավապահ մարմիններն Ալիևին ոչնչում չեն մեղադրում։