Հետևեք մեզ։

Լևոն Մնացականյանը կալանավորվել է․ Բաքվից հայտնում են՝ նրա նկատմամբ 2006-ից միջազգային հետախուզում էր հայտարարված

15:52, 30 սեպտեմբեր 2023
Լևոն Մնացականյանը կալանավորվել է․ Բաքվից հայտնում են՝ նրա նկատմամբ 2006-ից միջազգային հետախուզում էր հայտարարված

Արցախ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվում մեղադրանք են ներկայացրել, դատարանը նրան կալանավորել է։ Դատարանի որոշումից հետո նրան տեղափոխել են Պետական ​​անվտանգության ծառայության մեկուսարան։

Ըստ հակառակորդ երկրի դատախազության՝ դեռևս 2006 թվականից Լևոն Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարված։   

Ի դեպ, ՀՀ իրավապահ մարմիններն Ալիևին ոչնչում չեն մեղադրում։