Երևանում մեկնարկել է երթ՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների։
Ռուբեն Վարդանյանի քույրը՝ Մարինա Ալեսը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Աստված հային ուժ, իմաստություն և ազնիվ ապրելու խիզախություն թող տա, իսկ նախկին ու ներկա սխալները պետք է արժանապատվորեն ընդունել ու ուղղել։
Նա շնորհակալություն հայտնեց իրենց կողքին լինելու համար, և ասաց, որ այդ զգացողությունն անհրաժեշտ է, որ մենք միայնակ չենք։
«Իմ և Ռուբենի հայրն ասում էր՝ ազնիվ լինելը ձեռնտու է, բայց ազնիվ ապրելու համար պետք է լինել շատ ուժեղ, ուրեմն բոլորս պետք է լինենք շատ ուժեղ»,-ասաց նա։