Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 82 827-ը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը: