Հետևեք մեզ։

Արցախի ՆԳ նախարարը, մի խումբ ծառայողներ կմնան Արցախում, քանի դեռ զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա

17:34, 30 սեպտեմբեր 2023
Արցախի ՆԳ նախարարը, մի խումբ ծառայողներ կմնան Արցախում, քանի դեռ զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա
Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է կառույցի խոսնակ Հունան Թադևոսյանը․
 
«Սա չափազանց բարդ աշխատանք է, այն դեպքում` երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։
Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։
Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան, դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։