Հետևեք մեզ։

Ինչու՞ են Երևանում հայտնվել Ալիևի անվան պուլպուլակներ, այգիներ

23:30, 30 սեպտեմբեր 2023
Ինչու՞ են Երևանում հայտնվել Ալիևի անվան պուլպուլակներ, այգիներ

Հարեւանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները։ Այդ մասին զգուշացնում է տեղեկատվության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակկներ, այգիներ եւ այլն։

Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը
բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել ա կետի անձանց», - նշել է նա: