Հետևեք մեզ։

Ոչ մի նոր ծրագիր չկա, Արցախի բյուջեի 144 մլրդ դրամի ճակատագրի մասին կխոսեմ առաջիկայում. Մեսրոպ Առաքելյան

01:34, 01 հոկտեմբեր 2023
Ոչ մի նոր ծրագիր չկա, Արցախի բյուջեի 144 մլրդ դրամի ճակատագրի մասին կխոսեմ առաջիկայում. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Աառաքելյանը գրում է.

 

 

«Արդեն 3 տարի է՝ Արցախի տեղահանված բնակիչների համար գործում է աջակցության ծրագիր՝ ամսական 40.000 դրամի չափով։

 

Այդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր մինչև 2020թ. ապրել են պատերազմի արդյունքում կորցրած տարածքներում։

 

Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու։

 

Ոչ մի նոր ծրագիր էլ չկա։

 

Ի դեպ, այդ բոլոր շահառուների համար կար նաև այլ ծրագիր. նրանք բոլորը այդ գումարը ստանում էին մինչև նոր բնակարանի ստանալը։

 

Հետևաբար, Արցախի բոլոր բնակիչները պետք է դառնան նոր բնակարան ստանալու ծրագրի շահառու։

 

Դրա մասով լուծումների ու Արցախի բյուջեի 144 մլրդ դրամի ճակատագրի մասին կխոսեմ առաջիկայում»։