ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ առավոտյան առաքելության անդամները Ակնայով մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ.
«Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները»։
Վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում էր մոտ 30 տարի առաջ։