Հետևեք մեզ։

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր. Արտակ Բեգլարյան

11:49, 01 հոկտեմբեր 2023
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր. Արտակ Բեգլարյան

Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի:

Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:

Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով»,-գրել է նա։

Վերլուծական