Հետևեք մեզ։

Անկարայում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

15:09, 01 հոկտեմբեր 2023
Անկարայում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է երկու ահաբեկիչ։ 

 

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ չնայած տեղի ունեցածին, խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքները, ինչպես նախատեսված էր։

 

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ահաբեկիչներից մեկը պայթուցիկ սարք է գործարկել։ Սակայն տեսանյութից ենթադրվում է նաև, որ պայթյունի աղբյուրը կարող էր լինել երկրորդ հարձակվողի կողմից արձակված հետևակի հրթիռային նռնականետը։

Ներքին գործերի նախարարության անվտանգությունը կրակ է բացել ահաբեկիչների ուղղությամբ։ Սկսվել է կարճատև փոխհրաձգություն, ինչի արդյունքում երկրորդ հարձակվողը վնասազերծվել է։

Երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել։ Ըստ տեղեկության՝ զոհեր և վիրավորներ չկան։

 

Տեսանյութն` այստեղ