Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել, ընտանիքը նրան անվանակոչել է Ադել։
Ընտանիքը երեխայի ծննդյանը սպասել է շուրջ 19 տարի:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Բռնի տեղահանության ճանապարհը տևել է 4 օր։
Բժիշկները մեր և երեխայի վիճակը գնահատում են բավարար։