Հետևեք մեզ։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան

20:41, 01 հոկտեմբեր 2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։  Nournews.ir-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։