Հետևեք մեզ։

Տասը հազարից ավելի մարդ է մասնակցել Բրյուսելում ի զորակցություն Արցախի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

20:58, 01 հոկտեմբեր 2023
Տասը հազարից ավելի մարդ է մասնակցել Բրյուսելում ի զորակցություն Արցախի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցել Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում ի զորակցություն Արցախի անցկացված համաեվրոպական հանրահավաքին։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։
 
Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրելեն Եվրամիությանը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝
Ալիեևի ռեժիմն անպատժելի թողնելու համար, եղել են նաև «Ալիև, մարդասպան» գրությամբ պաստառներ։
Հանրահավաքին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ,
պատգամավորներ,տարածաշրջանների ղեկավարներ և քաղաքապետեր։