Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում 363 բուժառու: Նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով, իսկ 114 ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են: Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով են գտնվում բուժհաստատություններով»,- ներկայցրեց նա:
Նա տեղեկացրեց, որ վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։