Հետևեք մեզ։

Արցախի նախագահն ու մի խումբ պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչև չավարտվեն զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները

21:44, 01 հոկտեմբեր 2023
Արցախի նախագահն ու մի խումբ պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչև չավարտվեն զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները

 Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։


«Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում«ժ»,-հայտնում են շտաբից։