Հետևեք մեզ։

Եգիպտոսում հարյուրավոր սափորներ են հայտնաբերել, որոնք պարունակում են մոտ 5000 տարեկան գինու մնացորդներ

21:55, 01 հոկտեմբեր 2023
Եգիպտոսում հարյուրավոր սափորներ են հայտնաբերել, որոնք պարունակում են մոտ 5000 տարեկան գինու մնացորդներ

Եգիպտոսի Սոհագ նահանգում հնագետները հարյուրավոր սափորներ են հայտնաբերել, որոնք պարունակում են մոտ 5000 տարեկան գինու մնացորդներ, հայտնում է երկրի Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը:  Եգիպտացի գիտնականները Գերմանիայի և Ավստրիայի գործընկերների հետ առաջին սեզոնից պեղումներ են իրականացրել թագուհի Մերնեյթ գերեզմանի մոտ։ Բացի գինու պաշարներից, հնագետները հայտնաբերել են թաղման կահույք: