Հետևեք մեզ։

Արցախում մնացած ՆԳՆ ծառայողներն աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել

22:09, 01 հոկտեմբեր 2023
Արցախում մնացած ՆԳՆ ծառայողներն աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
Արցախի ՆԳ նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը գրում է․
 
«Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։
Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։
Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը»։