Այսօր Արցախը դատարկվել է, 1915-1920թթ․ ծանր ժամանակներում անգամ Արցախը չի դատարկվել, մեր պատմության որևէ ժամանակաշրջանում նման իրավիճակ չի եղել, և այս բոլորն արդյունք է ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության, մենք մեր պատմական հայրենիքի մi մասն ենք տվել, և ՀՀ իշխանությունը լուռ է։ Այս ամենի ֆոնին էլ Ադրբեջանը մեր ժողովրդի ճակատին դաջում է տերորիզմը, ինչպես Ռուբեն Վարդանյանի գործն են անվանում։ Այս բոլորի դեմ դուք լռո՞ւմ եք, չէ որ սա ամրագվում է, ո՞ւր է արտաքին գործերի նախարարությունը։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ տերորիզմի մասին խոսեն, նույնիսկ Ադրբեջանը չի խոսել, ուզո՞ւմ եք ասել՝ ԵԱՀԿ անդամ երկրները, երբ հանդիպում էին ԼՂ ներկայացուցիչների հետ խոսում էին տերորիստների՞ հետ, իսկապե՞ս։ Ձեր լռությունն այդ բոլորի հակառակն է վկայում։
Այս մասին այսօր իր հրապարակած տեսագրությունում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Վերջին հինգ տարիներին, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչև Փաշինյանն իր սխալն անի, նրան խորհուրդներ է տրվել՝ հրապարակային և կուլիսային, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, նա չի լսել, նրան խորհուրդ է տրվել անօդաչուների հետ կապված․․․ և ունեցել ենք այս արդյունքը։ Մենք զոհ են մի մարդու սխալ քաղաքականության, նրա տգիտությանն այս հարցերում, նրա անգործությանը, նա չի կարողանում։ Այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ կան, մենք նոր ճակատագրական փուլ ենք մտնում, Փաշինյա՛ն, դու խորհդի կարիք ունես, քո բանակցային օրակարգն, անկախ քեզնից, գլխիկոր է փոխվել, երբ քեզ կոչ էր արվում ավելի նորմալ պայմաններում փոխել այդ նարատիվը, դու չլսեցիր։ Այսօր այդ նարատիվն անկախ քեզնից է փոխվել ու դու դրա պատասխանը չունես, չգիտես ինչպես վարվել։ Դու սխալ ես արել, դու կորցրել ես քո բոլոր բարեկամներին՝ և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի կողքը կանգնող չկա, որովհետև Փաշինյանը սխալ քաղաքականություն է վարել, բայց այսօր էլ հնարավոր է մի բան անել, և դրա համար Փաշինյանը պետք է խորհուրդ ընդունի․
«Փաշինյա՛ն, դու պետք խորհուրդ ընդունես, սա դու փաստել ես, ուրիշ էլ ի՞նչ սխալ պետք է անես, որ համոզվես, որ չես կարողանում այս գործն անել, ո՞րն է խնդիրը, քո աթո՞ռն է, քո անվտանգությո՞ւնն է, այս խնդիրներն այնքան գերակա են, որ ես կոչ կանեի ընդդիմությանը հանդիպել, բոլոր տեսակի երաշխիքները տալ, որ մինչև կյանքիդ վերջ գնաս, ապահով ապրես, բայց թող հայրենքի փրկենք, իրավիճակ փոխենք, դրա հավանականությունը կա այսօր, ես կարող եմ ներկայացնել կետերով։ Նախկինում, այլ պայմաններում, դա արել եմ, որովհետև դու երբեք չես ուզել կուլիսային հանդիպել և խոսել, բայց հիմա այլ է»,-ասաց Օսկանյանը։
Նա նշեց, որ այս ճակատագրական փուլում Փաշինյանը պետք է սթափվի, նստի իր թիմի հետ, որոշեն անելիքը․«Մենք չենք կարող Արցախ կորցնել, սա մեր հողն է, մենք այդ դուռը պետք է բաց թողնենք և դրա հանրավորությունն այսօր կա, մտածի այս առաջարկի մասին»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։