Հետևեք մեզ։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

00:00, 02 հոկտեմբեր 2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել՝ հույս հայտնելով հումանիտար ճգնաժամը վերջ տալու համար համաձայնության գալու մասի։

 Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապն  ասել է․ «Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին։ Կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ հորդորը և կոչ ուղղում միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության համար, որը կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության՝ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին։ Աղոթքս եմ բարձրացնում Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում վառելիքի պահեստարանի պայթյունի զոհերի համար»։