Հետևեք մեզ։

ՔՊ-ի ՄԻ պաշտպանի թեկնածուն Անահիտ Մանասյանն է․ Հայկ Կոնջորյան

19:26, 21 մարտ 2023
ՔՊ-ի ՄԻ պաշտպանի թեկնածուն Անահիտ Մանասյանն է․ Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Դիտարկել ենք տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն թեկնածուին։ Մենք կարծում ենք, որ տիկին Մանասյանն իր անցած ճանապարհով կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,-ասաց Կոնջորյանը։

Նշենք, որ Քրիստինե Գրիգորյանը ՄԻ պաշտպանի աշխատանքից հրաժարվել էր հունվարի 23-ին։ ՀՀ-ն երկու ամիս է ՄԻ պաշտպան չունի։

Վերլուծական