Հետևեք մեզ։

Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

11:31, 02 հոկտեմբեր 2023
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել այն, որ «Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ»:

 

«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է և օգտագործելու է իր ռազմական ռեսուրսները դաժան հարձակումներ իրականացնելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին: Մենք պետք է ընդունենք այս օրինագիծը, որպեսզի արգելափակենք հավելյալ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»,- ասել է Փիթերսը։