Հետևեք մեզ։

Արցախի նախագահները Հայաստան չեն տեղափոխվել, ակնկալվում է, որ այսօր կորոշվի նրանցից երեքի ճակատագիրը․ Aravot.am

12:39, 02 հոկտեմբեր 2023
Արցախի նախագահները Հայաստան չեն տեղափոխվել, ակնկալվում է, որ այսօր կորոշվի նրանցից երեքի ճակատագիրը․ Aravot.am

Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ Aravot.am-ի հավաստի աղբյուրի, շարունակում են գտնվել Արցախում:

Երեկ երեկոյից սոցցանցերում եւ տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի երեք նախագահները՝ բանակցությունների արդյունքում, անվտանգ տեղափոխվել են Երեւան:

Աղբյուրի տեղեկություններով, սակայն, Արցախի նախագահները, կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ղեկավարները, Արցախում են:

Այսօր կայանալիք որոշ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ակնկալվում է, որ կորոշվի Արցախի երեք նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ճակատագիրը: