«Հանրային ձայն» կուսակցությունը դեմ է Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, կուսակցությունը կմասնակցի ավագանու առաջին նիստին` ապահովելով քվորում։
Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
«Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար փախստական լցվել է ՀՀ, և յուրաքանչյուր կոպեկը կարևոր է։
Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ «ռոբասերժական կլանը» չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի»,- ասել է Ղուկասյանը։
Նա նաև նշել է, Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել, բայց երբ նախկինների կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը:
«Հայկ Մարությանը ասում է, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ»,-ասել է նա։