ԼՂՀ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը, բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Երեք նախկին ղեկավարներն էլ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ գտնվում են Ստեփանակերտում, ներկայումս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- ասել է աղբյուրը։
ՏԱՍՍ-ը բանակցությունների ընթացքի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չի ստացել։