Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ

14:20, 02 հոկտեմբեր 2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։
  
«2023-ի սեպտեմբերի 29-ի դրությամբ 98 625 մարդ ստիպված է եղել լքել այն տարածքները, որոնք տուժել են վերջին ռազմական գործողություններից: Նրանցից մոտ 29 000-ը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք Գորիսում, որտեղ ամեն օր ընդունվում են մոտ 300 երեխաներ և նրանց ծնողները»,- հայտնել են միջազգային կազմակերպությունից։
 
 
Նշենք, որ ՀՀ կառավարության հայտնած վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 514 մարդ։