Հետևեք մեզ։

Շատ լավ հասկանում եմ սահմանին մոտ ապրելու հետ կապված ձեր մտահոգությունները, բայց սահմանը բոլորի շնորհիվ է ամրանում․ Սոթքի համայքնապետը՝ արցախցիներին

14:48, 02 հոկտեմբեր 2023
Շատ լավ հասկանում եմ սահմանին մոտ ապրելու հետ կապված ձեր մտահոգությունները, բայց սահմանը բոլորի շնորհիվ է ամրանում․ Սոթքի համայքնապետը՝ արցախցիներին

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված մեր քույր–եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս կարևոր է նրանց ճիշտ ինֆորմացիա տալ։

 

«Սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքներին հիմա տրվում է 16 000 000 դրամ՝ զրոյից տուն կառուցելու համար։
 

Սա հույս է ներշնչում, որ ընտանիքը որոշ ժամանակ անց կապրի ոչ թե վարձով կամ ուրիշի տանը, այլ կունենա իր սեփական տունը։
 

Սահմանում ապրող մարդկանց կոմունալ վճարներն էլ կիսով չափ կատարում է պետությունը։
 

Այստեղ նաև անասուն պահելու, հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ կան, որոնք առաջին փուլում կօգնեն մարդկանց ոտքի կանգնել։
 

Սիրելի՛ արցախցիներ, ես` որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները սահմանին մոտ ապրելու հետ կապված։ Բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում։

 

Մենք պարտավոր ենք միասնական լինել, իրար օգնելով հաղթահարել էս մեծ դժվարությունը։

 

Հենց միասնական լինելը, իրար ցավով ապրելը, ապրումակցելը մեզ կօգնի ոտքի կանգնել»,- գրել է Խաչատրյանը։