Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի դիրքեր սնունդ տանող մեքենային ուղղությամբ․ ՊՆ

14:50, 02 հոկտեմբեր 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի դիրքեր սնունդ տանող մեքենային ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: