Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԼՂ-ում հայերով բնակեցված տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։
Նշվում է, որ բնակիչները կարող են ներգրավվել հատուկ պատվիրակությունների աշխատանքում։
Բնակիչների քաղաքացիության հարցերն իրականացվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա՝ ԱՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան: