Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը ներկայացրել է ԼՂ բնակիչների վերաինտեգրման քաղաքականության մանրամասները

16:42, 02 հոկտեմբեր 2023
Ադրբեջանական կողմը ներկայացրել է ԼՂ բնակիչների վերաինտեգրման քաղաքականության մանրամասները

Ադրբեջանի Հանրապետությունը սկսել է ԼՂ բնակչության վերաինտեգրման քաղաքականությունը։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

 

Հաղորդվում է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներին ներկայացվել են վերաինտեգրման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ծրագրերը, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվել։

 

Ըստ հաղորդագրության՝ ԼՂ-ում հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ պատվիրակությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ պատվիրակությունների աշխատանքին։

 

Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։

 

Բնակիչների քաղաքացիության հարցերն իրականացվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան:

 

Նշվում է, որ ԼՂ-ում զինաթափման և զորացրման գործընթացն ավարտված է, բոլոր զենքերը հավաքվել են բնակիչներից։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության առանձին մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում։

 

ԼՂ-ում տնտեսական գործունեություն իրականացնողներին հարկային և մաքսային արտոնություններ են տրվելու։ ԼՂ-ում ապահովված է Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի ամբողջական շրջանառությունը.

 

ԼՂ-ում գործում են Mobile ASAN և Mobile DOST բջջային ծառայությունները:

 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից նշում են նաև, թե ԼՂ-ում բնակվող հայերի համար ապահովված է մշակույթը, էթնոմշակութային առանձնահատկությունները պաշտպանելու և զարգացնելու իրավունքը։ Ապահովված է հավատքի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։

 

Բնակիչները կարող են շարունակել օգտագործել հայերեն լեզուն։

 

Շարունակվելու են շփումները Հայաստանի բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման վերաբերյալ։

Վերլուծական