Հետևեք մեզ։

Եգիպտոսի ոստիկանական բաժանմունքներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժել է 38 մարդ (տեսանյութ)

18:01, 02 հոկտեմբեր 2023
Եգիպտոսի ոստիկանական բաժանմունքներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժել է 38 մարդ (տեսանյութ)

Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Իսմայիլիայում հրդեհ է բռնկվել ոստիկանական բաժանմունքի շենքում, փլուզվել է շենքի ճակատը, տուժել է առնվազն 38 մարդ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։  Տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 12 տուժածի, եւս 26-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, գրեթե բոլորն էլ շնչառական խնդիրներ են ունեցել։ Յոթ տուժած արդեն դուրս է գրվել։  Հայտնի չէ, թե հրդեհի բռնկման պահին շենքում քանի մարդ է եղել։ Անհայտ է նաեւ հրդեհի բռնկման պատճառը։  Հրդեհը մարվել է։

Տեսանյութն՝ այստեղ։