Հետևեք մեզ։

Անգելա Մերկերը պատմել է, որ Էրդողանին ասել է՝ զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ

18:43, 02 հոկտեմբեր 2023
Անգելա Մերկերը պատմել է, որ Էրդողանին ասել է՝ զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։

Նախկին կանցլերը նշել  է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային հարցերի թվում է եղել, թե ով է պատասխանատու Գերմաիայում բնակվող երկրորդ և երրորդ սերնդի թուրքական ծագում ունեցողների համար: Նա հիշեցրել է այդ առիթով Էրդողանին ասած իր խոսքը․ «Զգույշ եղեք, իրենց վարչապետը ես եմ»։

Մերկելը նաև մատնանշել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերը կազմում են երկրի մի մասը և վերջին տարիներին Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների  թիվն աճել է և այդ մարդկանց  հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։