Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

19:35, 02 հոկտեմբեր 2023
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

Վերլուծական