Պրահայում հեռացնում են Մարշալ Կոնևի անվան փողոցի ցուցանակները, փողոցը վերանվանվել է 19-րդ դարի վերջին Ժիժկովի շրջանի առաջին քաղաքապետ Կարլ Հարթիգի անունով։
Փողոցը 1947 թվականից կրում էր խորհրդային մարշալի անունը։ Նրա հրամանատարության տակ գտնվող զորքերը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել են Չեխիայի մայրաքաղաքի ազատագրմանը։
Նշենք, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային խորհուրդն ընդունել է խորհրդային մարշալ Իվան Կոնևի պատվավոր քաղաքացիությունը չեղարկելու որոշում: Մարշալ Իվան Կոնևը Պրահայի պատվավոր քաղաքացի է հռչակվել 1945 թվականի հունիսին:Կոնևին այդ կարգավիճակից զրկելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրժիբը: