Հետևեք մեզ։

Հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովորդների միջև, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել․ Լավրով

19:58, 02 հոկտեմբեր 2023
Հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովորդների միջև, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել․ Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության մասին Հայաստանի հայտարարությունները ինքնիշխան ընտրություն են, սակայն Ռուսաստանը հուսով է, որ ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի խաթարի կապը Երևանի և Մոսկվայի միջև դարավոր կապը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ 

 

«Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, իրենց գործընկերների շրջանակում պիտի փնտրեն սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ, ապա դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովորդների միջև, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել»- ասել է Լավրովը։