Ստեփանակերտում անհայտ անձի կողմից դիպուկահար զենքից գնդակոծվել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային խումբը, զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական միացյալ պարեկության ուղղությամբ, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն են անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։