Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։
Որպես պատճառ նշվում է դրա՝ թուրք-հայկական սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող սեյսմավտանգ գոտում գտնվելու պատճառով։
Թուրքիայի խորհրդարանն ընդգծում է, որ «ատոմակայանը, իր շահագործման ժամկետի ավարտի պատճառով, վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Թուրքիայի խորհրդարանի խնդրագրերի հանձնաժողովը, որը վերլուծում է քաղաքացիներից խորհրդարան ներկայացված միջնորդություններն ու բողոքները, խնդրանք է ստացել ատոմակայաններից բխող վտանգների դեմ միջոցներ ձեռնարկել»։