Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պաշտպանել է դստերը՝ 24-ամյա Այշատ Կադիրովային հանրապետության փոխվարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, նման առաջարկով հանդես է եկել Չեչնիայի կառավարության նախագահ Մուսլիմ Խուչիևը։
Մինչ այդ Կադիրովի 14 երեխաներից ավագը Չեչնիայի մշակույթի նախարարն էր 2021 թվականի հոկտեմբերից։